211652_close_icon
views-count3248 դիտում article-date 16:54 29-05-2015

37-ամյա Արտակը Բրյուսովի փողոցում ոտքերով եւ ձեռքերով աղջկա է ծեծել եւ ոչ միայն

37-ամյա Արտակ Սոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Բրյուսովի 23 հասցեում վիճաբանել է Արևիկ Ղազարյանի և Եղիշե Ղազարյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրանց. ձեռքերով և ոտքերով դիտավորությամբ հարվածել է վերջիններիս մարմնի տարբեր մասերին՝ նրանց պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր