15890 դիտում
09:49 28-06-2016
Լարսը հնարավոր է փակ մնա ևս մեկուկես ամիս. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն 4 օր է՝ հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը: Ստեղծված իրավիճակը կարելի է ճգնաժամային համարել՝ հաշվի առնելով, որ Լարս-Ստեփանծմինդա ճանապարհը միակ ուղղությունն է բեռները շուկաներ հասցնելու համար: Հատկապես այս սեզոնին, երբ ծիրանի և այլ մրգերի պահանջարկը ՌԴ-ում մեծ է:
«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը, որը Վրաստանում է, մեզ հետ զրույցում ասաց, որ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի վերականգնման աշխատանքները դեռևս սկսված չեն:
«Այդ աշխատանքների մասին առայժմ շուտ է խոսել: Այն, ինչ տեղի ունեցավ, դեռ ամենը չէր: Ջրի մեծ հոսքը լվացել է ճանապարհը, հսկայական զանգվածը փակել է այն: Հիմա կա տեղեկություն, որ այդ զանգվածի մի հսկայական մաս դեռևս պետք է տեղաշարժվի, դա պետք է իջնի ցած, որից հետո նոր կարելի է սկսել վերականգման աշխատանքները. հիմա տեխնիկան արդեն տեղափոխվել է և ցերեկային ժամերին աշխատում է, բայց երեկոյան տեխնիկան տարածքից հեռացնում են, վտանգը կա»,-ասաց Աղաջանյանը:
Ըստ նրա՝ ճանապարհի վերականգնման վերաբերյալ երկրաբանների կարծիքները տարբեր են:
«Ամենահոռետեսական գնահատականը, որ ես լսել եմ, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանների կողմից հնչած տեսակետն է՝ վրացական հեռուստատեսությամբ: Նրանք ասում էին, որ այս աշխատանքները կտևեն մեկուկես ամիս: Լսել եմ նաև կարծիք, որ երկու շաբաթվա աշխատանք կլինի, եթե նոր ոչ մի բան տեղի չունենա: Այսինքն գնահատականները դեռ հակասական են, դեռ վերջնական պատկեր չի ձևավորվել»,-ասաց նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1263 դիտում
20:40 25-01-2023
Խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառք՝ 6 ամիս, 12 ամիս եւ 36 ամիս ժամկետներով
3434 դիտում
09:59 19-10-2016
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը մեկուկես տարի եղել է հետախուզման մեջ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»