211652_close_icon
views-count1195 դիտում article-date 23:43 17-02-2025

Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնության հաղթող

Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադում ընթացող Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնությունում՝ առաջինը հաղթահարելով 1500 մ. վազքատարածությունը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի ֆեյսբուքյան էջը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, եռացատկորդ Գոռ Հովակիմյանն էլ դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: Սա Հովակիմյանի առաջին մեդալն էր Բալկանյան երկրների առաջնությունում:

Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Ռազմիկ Ղազարյանը (եռացատկ), վազորդներ Սամվել Գևորգյանը (60 մ.), Միլենա Գրիգորյանը (400մ.), Յանա Սարգսյանը (հեռացատկ, եռացատկ) և Իզաբելլա Առաքելյանը (հեռացատկ):

Մրցումների ավարտից հետո Հայաստանի հավաքականը տեղում երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի՝ նախապատրաստվելով Նիդեռլանդներում մարտի 6-9-ը կայանալիք Եվրոպայի փակ մարզասրահների առաջնությանը:

Նմանատիպ նյութեր