211652_close_icon
views-count1557 դիտում article-date 14:55 27-06-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին անտառների խոտածածկ տարածքներում առանց արգելքի, անվճար իրականացնել խոտհնձի աշխատանքներ: Միևնույն ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում ազգաբնակչությանը խոտհնձի աշխատանքներն իրականացնելիս խստիվ պահպանել անվտանգության կանոնները` հիշեցնելով, որ արգելվում է անտառային տարածքներում 1/ Կրակ վառել 2/ Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել 3/ Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար:

Նմանատիպ նյութեր