211652_close_icon
views-count2322 դիտում article-date 14:15 27-06-2016

Ընդդիմությունը մեղադրում է մեծամասնությանը՝ պետության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, իշխանությունը՝ իրենց փող գտնելու տարօրինակ մեխանիզմներ առաջարկելու

Աժ արտահերթ նիստի մեկնարկը տրվեց ընդդիմության քաղաքական թեժ հայտարարություններով, որոնք վերաբերում էին 4+4 ձևաչափի ստորագրված հայտարարությունից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի այն հայտարարությանը, որ եթե դոնորներ չհայտնաբերվեն մինչև սեպտեմբերի 1-ը, քաղաքական պայմանավորվածությունը կհամարվի առ ոչինչ: «Կա՞ իրեն հարգող պետություն, որ օրենք է ընդունում՝ դա պայմանավորելով դոնորի ֆինանսավորմամբ»,-նման հռետորական հարցադրում արեց Ռուբիկ Հակոբյանը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ տխուր իրողություն է, երբ նրա ձևակերպմամբ` կառավարությունը շահագրգռված չէ դոնորներ գտնելու և փոփոխությունները կյանքի կոչելու հարցում: «Նախագծի զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն, ի պատասխան հակադարձեց, որ կառավարությունն իրենցից ոչ պակաս մասնացել է դոնորների հայթայթմանը: «Երբ դուք առաջարկում եք տարօրինակ մեխանիզմներ՝ գումարներ ձեռք բերելու համար, ներողություն, չենք կարող ընդունել, որովհետև մենք որոշ դեպքերում մեզ հարգող պետություն ենք: Որոշ դեպքերում կան քաղաքական գործընթացներ, որոնք թույլ չեն տալիս մեզ ձեր առաջարկությունները գումար հայթայթելու համար: Բայց եթե ձեզ հետաքրքրում է, արդյոք մենք շահագրգիռ ենք, այո, օր առաջ և դրանով է պայմանավորված մեր ծանրաբեռնված աշխատանքը և արտահերթ նստաշրջան ապահովեք»,- հակադարձեց Դավիթ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր