211652_close_icon
views-count3256 դիտում article-date 12:35 28-09-2019

Քննչական Կոմիտե. Դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզվում է

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Պարզվում են [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/28/1136359/]դեպքին[/url] մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը: 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալված է»: Հիշեցնենք, որ համացանցում [url=https://www.facebook.com/saqo.ohanjanyan.7/videos/1451913461638489/]տեսանյութ[/url] է տարածվել, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը մի խումբ անձանց հետ հետապնդում և հարցեր տալիս Աննա Դանիբեկյանին: Մութաֆյանը մասնավորապես հետաքրքրվում էր, թե արդյոք Դանիբեկյանը կա «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում»: Նրանք Աննա Դանիբեկյանին հետանդեցին մինչև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր: Այս միջադեպին անդրադարձել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում [url=https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2737741299589913/?type=3&theater]հայտնելով[/url], որ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին արդեն տրամադրվել է պահպանություն/թիկնապահ։ Հիմա աշխատանքներ են տարվում տան պահպանության և տան անդամների պաշտպանության ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր