211652_close_icon
views-count36608 դիտում article-date 11:17 27-06-2016

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են բանկիրի Priora-ն և բեռնատար MAN-ը. բանկիրը գլխիվայր շրջվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Վաղարշապատ քաղաքի Արագածի զանգվածի 12 շենքի բնակիչ, 33-ամյա Արմեն Թորոսյանի վարած Վազ 21703 մակնիշի 45 PA 444 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Արամ Մինասյանի վարած Man մակնիշի 941 OR 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ա. Թորոսյանի ավտոմեքենան գլխիվայր շրջվել և մոտ 110 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել է ճանապարհի մեջտեղում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգոր գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Լադայի վարորդը, ով աշխատում է «ԱգբաԿրեդիտ Ագրիկոլ» բանկում, հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատի ոստիկանապետ Ա. Մկրչտյանի և վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանի ուղեկցությամբ: Օպերատիվ են գործել նաև բժիշկները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Արթուր գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր են ժամանել մեծ թվով բանկի աշխատակիցեր, ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր