Պատմության այս օրը․ Այսօր Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է
1873 թ. – մահացել է Ֆյոդոր Տյուտչևը, ռուս նշանավոր գրող, դիվանագետ (ծն. 1803 թ.):
1905 թ. – ռուսական «Պոտյոմկին» զրահանավի վրա ապստամբություն սկսվեց:
1931 թ. – Իգոր Սիկորսկին ԱՄՆ-ում ստացավ ուղղաթիռի պատրաստման արտոնագիր:
1970 թ. – մահացել է Մկրտիչ Խերանյանը, հայ բանատեղծ, արձակագիր, թարգմանիչ (ծն. 1899 թ.):
1976 թ. - ծնվել է Վարդուհի Վարդանյանը, հայ երգչուհի (մահ. 2006 թ.)։
1977 թ. – ծնվել է Ռաուլ Գոնսալեսը, իսպանացի ճանաչված ֆուտբոլիստ:
1983 թ. – ծնվել է Ալսուն, թաթարական ծագումով ռուս երգչուհի:
1993 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը գրավեցին Մարտակերտ քաղաքը:
1997 թ. – ավարտվեց Տաջիկստանի քաղաքացիական պատերազմը:
2001 թ. – մահացել է Ջեք Լեմոնը, ամերիկացի դերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր (ծն. 1925 թ.):
2003 թ. – ստեղծվեց Վիքիքաղվածքը: