Բաքվում հայտնաբերվել է իրանցի գործարարի դին
Սալյանսկի ավտոմայրուղու վրա՝ «İpək yolu» տերմինալի մոտ հայտնաբերվել է Իրանի քաղաքացի 36-ամյա Դավուդ Գոֆրանիի դին։
Այս մասին հայտնում է lent.az-ը։
Ըստ նախնական տեղեկությունների Իրանի քաղաքացին մահացել է սրտի անբավարարությունից։
Հայտնում են նաև, որ իրանցի գործարար Դ. Գոֆրանին Բաքու էր եկել իր բիզնեսի հարցերով։