211652_close_icon
views-count2097 դիտում article-date 19:10 25-06-2016

Հանրապետության հրապարակում շուտով կսկսվի էկումենիկ աղոթքը

Քիչ հետո Հռոմի պապի հանդիսապետությամբ Հանրապետության հրապարակում կմեկնարկի էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք: Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է, որտեղ արդեն մի քանի ժամ առաջ հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ` հույս ունենալով մոտիկից տեսնել Հռոմի պապին և ստանալ նրա օրհնությունը: Մինչ կմեկնարկի աղոթքը, համերգով հանդես եկավ պետական երիտասարդական նվագախումբը: Հանրապետության հրապարակում են՝ Հանրապետության նախագահը և Առաջին տիկինը, Սահմանադրական դատարանի նախագահը, ՀՀ ոստիկանապետը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մտավորականներ։

Նմանատիպ նյութեր