211652_close_icon
views-count1306 դիտում article-date 23:20 24-06-2016

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հունիսի 24-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել որ Երևանի Մառի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշավարկ: Փրկարարներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել 1948 թ. ծնված Ջ. Հ.- ին: *** Հունիսի 24-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 12 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վերելակը սպասարկող մասնագետի հետ համատեղ քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Նմանատիպ նյութեր