Լեռնային Ղարաբաղը` Թումո Ստեփանակերտի պատանիների աչքերով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և HALO Trust-ի համագործակցությամբ Լեռնային Ղարաբաղում կազմակերպվեց աշխատարան, որի նպատակն էր զարգացնել Թումո Ստեփանակերտի ուսանողների լուսանկարչական հմտությունները և լուսաբանել HALO Trust-ի ականազերծման և պայթուցիկների մաքրման աշխատանքները:
Աշխատարանը վարեց "There's only the Earth" ֆոտոգրքի հեղինակ և Բարաք Օբամայի քարոզարշավի լուսանկարիչ, աշխարհահռչակ ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանը:
Աշխատարանի արդյունքում թումոցիների խումբը ճամփորդեց Լեռնային Ղարաբաղով՝ որսալով իրենց շրջապատող կյանքի դրվագները և ստեղծելով սեփական ֆոտոպատմությունները Լեռնային Ղարաբաղի մասին:
[b]Թումո հաղորդակցման թիմ[/b]