Մուսալեռցիները Հռոմի Պապին դիմավորեցին խաղաղության աղավնիներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունիսի 24-ին, Երևանի ժամանակով ժամը 14.52-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը: Նրան այնտեղ դիմավորել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Առաջին Տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Ամենայն հայոց կաթողիկոսը, պատվո պահակախումբ:
Սրբազան քահանայապետին հայկական հողի վրա երեխաները մատուցեցին ծիրան ու լավաշ, իսկ ճանապարհին մուսալեռցիները Հռոմի Պապին դիմավորեցին խաղաղության աղավնիներով:
Լուսանկարները` Արամայիս Սաֆարյանի