211652_close_icon
views-count12645 դիտում article-date 12:18 02-02-2015

Մուսալեռցիները վստահ են, որ գալու է ժամանակը, և Թուրքիան ծնկաչոք ընդունելու է 1,5 մլն հայերի կոտորածի փաստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մի խումբ բնակիչներ, այդ թվում՝ երիտասարդներ, Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանի և «Մուսալեռ» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ սարի լանջին, քարերով հավաքել են «1915» և «2015» թվերը, որոնք խորհրդանշում են Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը: Խորհրդանշող թվերը այնպիսի ճիշտ դիրքով են հավաքել, որ դրանք նայում են դեպի բիբլիական Արարատը և հուշում Թուրքիայի ներկայիս կառավարությանը, որ հայ ազգը պահանջատեր է իր արդար դատի նկատմամբ և գալու է ժամանակը, որ Թուրքիան և նրան սատարող պետությունները ծնկաչոք ընդունելու են 1,5 միլիոն անմեղ հայերի կոտորածը: Իսկ այս քայլով Մուսալեռցի երիտասարդներն ապացուցում են, որ Մուսա Լեռան հերոսական պայքարը դեռ չի ավարտվել: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր