211652_close_icon
views-count30737 դիտում article-date 18:43 24-06-2016

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Ford Transit-ը, 06-ը, Москвич-ն ու Nissan-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր ` հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում : Ժամը 15:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ-ի դիմաց, բախվել են Սյունիքի մարզի Տաթև գյուղի բնակիչ 31-ամյա Գրիգոր Ստեփանյանի վարած Ford Transit մակնիշի 34 AC 384 համարանիշի, Նոր Նորքի բնակիչ 73-ամյա Պայքար Ղալումյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 62 UL 683 համարանիշի, Կոտայքի մարզ Նոր Գեղի գյուղի բնակիչ 30-ամյա Արա Վարդանյանի վարած Москвич 412 մակնիշի 34 FZ 159 համարանիշի ավտոմեքենաները, իսկ Ford-ը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 41-ամյա Օհաննես Բաթրունյանին պատկանող Nissan մակնիշի իսրայելական համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford–ի և ВАЗ 2106 –ի վարորդներին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+

Նմանատիպ նյութեր