211652_close_icon
views-count37722 դիտում article-date 16:00 24-06-2016

Ջերմուկի քաղաքապետը «հեռուն գնացող» որոշում է կայացրել, իրեն տրամադրված կառավարական համարանիշները փոխանցել է տղային, ով էլ օրերս ավտովթարի հեղինակ է դարձել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 21-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 22:30-ի սահմաններում Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 61 շենքի բնակիչ Հովհաննես Վարդանի Հովհաննիսյանը իր վարած Lexus մակնիշի 070 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 8 հասցեի մոտ բախվել է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ, 34-ամյա Հրաչյա Կարապետյանի վարած Opel մակնիշի 34 FF 800 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ն էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 34-ամյա Արսեն Ղուկասյանին պատկանող Mitsubishi մակնիշի 34 NF համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Հ. Կարապետյանի ուղևոր՝ Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի բնակիչ, 27-ամյա Աշոտ Կարապետյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Հ. Հովհաննիսյանը Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի որդին է, ով, ի դեպ, իրավունք չուներ Ջերմուկի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող և տվյալ պահին Ջերմուկին քաղաքապետի կողմից օգտագործվող համարանիշները օգտագործել Lexus-ի վրա և այն վարեր: Հավանաբար, քաղաքապետ հայրիկը «հեռուն է գնացել» և որոշել է կառավարական համարները տրամադրել տղային, որպեսզի նա մայրաքաղաքում ազատ կարողանա թրև գա: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր