1902 դիտում
15:41 24-06-2016
«Երբ գա տեղն ու ժամը» արել եմ, անում եմ ու անելու եմ բողոքի ակցիաներ. Արտակ Գևորգյան
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակված վճռով արդարացրեց «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանին:
Նախքան այդ, դատախազն իր միջնորդության մեջ նշել էր, որ Արտակ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել, ինչպես նաև սպառվել է նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Ա. Գևորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իր սարքած ստվարաթղթե կանաչ տանկով ակցիա էր արել քաղաքում՝ այդկերպ հայտնելով իր դժգոհությունը Սահմանադրական հանրաքվեի հետ կապված։
Դատարանի կողմից արդարացվելուց հետո նա, պատասխանելով լրագրողների հարցին, թե նման ակցիաներ էլի՞ կանի, վերջինս ասաց, որ նման ակցիաները ինքնանպատակ չեն ու եթե գա տեղն ու ժամն ու պահը, ապա ինչպես արել է, անում է, էլի կանի նման ակցիաներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
715 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան
691 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի