13136 դիտում
23:19 09-06-2018
Ռիվալդո. Քանի դեռ Մեսին աշխարհի գավաթը չի նվաճել, արգենտինացիների համար նոր Մարադոնա չի դառնա
«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն իր կարծիքն է հայտնել Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի մասին:
.
«Հաշվի առնելով, թե ինչ է արել Մեսին «Բարսելոնայի» համար և նրա ավանդը ֆուտբոլում, նրան արդեն կարելի է լեգեն համարել: Սակայն ակնհայտ է, որ Արգենտինայի ամենավառ աստղը Մարադոնան է, որը աշխարհի չեմպիոն է դարձել:
Միգուցե այդ պատճառով է, որ արգենտինացիները Մեսիին չեն համարում նույն մակարդակի լեգենդ: Հավաքականի երկրպագուների համար նշանակություն չունի, թե ինչ ես արել քո ակումբի համար: Մեսին «Բարսելոնայում» բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, ու դա կարևոր է ակումբի երկրպագուների համար:
Սակայն հավաքականի երկրպագուների համար կարևոր է հաղթել աշխարհի առաջնությունում: Դա ֆուտբոլում ամենակարևոր տիտղոսն է: Եվ քանի դեռ Մեսին չի նվաճել Աշխարհի գավաթը, նա արգենտինացիների համար չի դառնա Մարադոնայի մակարդակի լեգենդ:
Հուսով եմ, Լիոնելը Արգենտինայի կհասցնի մինչև եզրափակիչ: Քանի որ, միգուցե, նրա վերջին շանսն է:
Լեոն միգուցե բոլոր արգենտինացիներ համար չէ, որ լեգենդ է, բայց ֆուտբոլի համար ընդհանուր առմամբ, նա լեգենդ է», ասել է Ռիվալդոն:
Նմանատիպ նյութեր
5328 դիտում
17:26 25-06-2018
Խուան Սեբաստիան Վերոն. Մեսին Մարադոնա չի դառնա
3973 դիտում
23:32 23-06-2016
Դիեգո Մարադոնա. Եթե Արգենտինան չնվաճի Ամերիկայի Գավաթը, թող տուն չվերադառնա
12096 դիտում
22:58 11-06-2018
Անդրեա Պիրլո. Միայն աշխարհի գավաթը նվաճելով Մեսին պատմության լավագույն ֆուտբոլիստների շարքում կհայտնվի
Այս բաժնից
2752 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6718 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը
5443 դիտում
11:27 19-01-2025
Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին