211652_close_icon

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

views-count6521 դիտում article-date 23:29 23-06-2016
Հանրապետության տարածքում` Հունիսի 24-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին հարավ արևելյան շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-26-ն էապես չի փոխվի, 27-28-ը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում` Հունիսի 24-25-ը` օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-ին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի հունիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.60C (1998 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.40C (1978 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.10C

Նմանատիպ նյութեր