1370 դիտում
16:35 23-06-2016
Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում կկառուցվի հիդրոէներգոկասկադ
Գործադիրի որոշմամբ «Խաչատրյան եղբայրներ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում 2016թ. մայիսի 12-ից մինչև 2016թ. օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կհետաձգվի ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարով:
Ներդրումային ծրագրի շրջանակում «Խաչատրյան եղբայրներ» ընկերության նպատակն է ՀՀ Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում կառուցել 4 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ, օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը` արտադրելով էլեկտրաէներգիա:
Ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 1.9 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ, որից մոտ 489 մլն ՀՀ դրամը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 14 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ. 120, 2017թ. 130 և 2018թ. 140 հազար դրամ:
Կառավարութունը մեկ այլ որոշմամբ թույլատրել է «Խաչատրյան եղբայրներ» ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Նմանատիպ նյութեր
53471 դիտում
12:57 07-08-2017
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Ծղուկ գյուղում գազազած շունը հարձակվել է 4 հոգու վրա. վիրավորներից 2-ը երեխաներ են
Այս բաժնից
964 դիտում
11:36 11-02-2025
Ո՞վ է լինելու «Արմավիր» ՔԿՀ-ի պետը. aravot.am
970 դիտում
11:28 11-02-2025
Երևանում հանրային տրանսպորտն անվճար կլինի 4 և ավելի երեխա ունեցողների համար