Սուսաննան արյունը վաճառել է երեխաների համար սնունդ գնելու համար․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Տիկին Սուսաննան արյան պատվավոր դոնոր է, շատ մարդկանց կյանքեր է փրկել, բայց արյունը հանձնել է ոչ միայն մարդասիրությունից դրդված, այլեւ երեխաների համար սնունդ գնելու համար, որպեսզի, ինչպես ինքն է ասում, սովից չմեռնեն։
«Առավոտի» հետ զրույցում Սուսաննա Գրիգորյանը պատմեց, որ տարիներ ի վեր սոցիալական վատ պայմանների պատճառով երեխաները հոգեկան հիվանդություններ են ձեռք բերել։ Ինքն էլ մի քանի անգամ գլխուղեղի կաթված է ստացել և սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Նրա ընտանիքի բոլոր դժբախտությունները սկսվել են այն ժամանակ, երբ ջրատար խողովակների պայթելու պատճառով տունը դարձել է ավերակ։ Եվ մինչ օրս ոչ մի գերատեսչությունիր վրա չի վերցրել պատասխանատվություն՝ անչափահաս երեխաներով ընտանիքին օգնելու, հարցը լուծելու»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։