211652_close_icon
views-count8562 դիտում article-date 22:25 22-06-2016

Ճանաչված լրագրող Մարկ Գրիգորյանը «Էնոտեկա Եվն» գինետուն «բերման էր ենթարկել» մտավորականներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 20:00-ին «Էնոտեկա Եվն» գինետանը տեղի ունեցավ Մարկ Գրիգորյանի «Սերն է պատասխանը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված էին հեղինակի 10 աշխատանքներ, որոնք արվել էին Լոնդոնում, Բարսելոնայում, Իսրայելում, Տաջիկստանում և Ղրղզստանում: Ցուցահանդեսն իր անվանումն ստացել է նկարներից մեկի անունով, որի վրա էլ հենց գրված է «Սերն է պատասխանը», իսկ մյուսներն ընտրվել են այնպես,որ համապատասխանեն այդ կարգախոսին: Ուշագրավն այն է, որ հեղինակը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքն իրեն չի համարում պրոֆեսիոնալ լուսանկարիչ, չնայած իր հաճախակի բացվող ցուցահանդեսներին և մոտ 10.000 աշխատանքներին: Նա ասաց, որ այս լուսանկարները ստացվել են առանձնակի դժվարությամբ, անձրևին, ցրտին, սակայն կարևորը ստացել է այն, ինչը ինքն ուզում էր: Ցուցահանդեսը բաց է լինելու մոտ երկու շաբաթ, շտապեք տեսնել Մարկ Գրիգորյանի ուրույն աշխատանքները: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր