Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Հունիսի 22-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: