«Շունն ու կատուն» բալլադի 130-ամյակին նվիրված մանկապատանեկան-երիտասարդական թատերախմբերի փառատոն
Ս. թ. հունիսի 25-ին, ժամը 13։00-ից Հ. Թումանյանի թանգարանում կմեկնարկի մանկապատանեկան-երիտասարդական թատերախմբերի փառատոն՝ նվիրված «Շունն ու կատուն» բալլադի 130-ամյակին:
Փառատոնը ժանրային սահմանափակումներ չունի և կներառի թատերական, տիկնիկային, բալետային, օպերետային, օպերային, մնջախաղային և այլ ներկայացումներ: Փառատոնին կմասնակցեն ՀՀ մարզերի՝ Կոտայքի, Տավուշի, Լոռիի, Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի և Երևանի 13 մանկապատանեկան թատերախմբեր, որոնք կստանան հավաստագրեր և խորհրդանշական նվերներ:


