211652_close_icon

Երբեմն պատգամավորները իրենց պահում են Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթի պերսոնաժների նման. ԱԺ նախագահ

views-count1357 դիտում article-date 18:18 29-09-2014
Մենք մի ընտանիքի պես ենք, բայց երբեմն այս կամ այն օրինագծի քննարկումների ժամանակ պատգամավորները իրենց պահում են Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթի պերսոնաժների նման: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ, որը ներկայացրել էին «Ժառանգության» պատգամավորները: Այդ օրինագծի համաձայն, որը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բացակայող պատգամավորների փոխարեն քվեարկելը քրեորեն պատժելի է դառնում: ՀՀԿ-ական պատգամավորները արձագանքելով ներկայացված օրինագծին հիշեցրեցին Զարուհի Փոստանջյանին այն նախաձեռնությունը, երբ գազային պայմանագրի քվեարկության ժամանակ հավաքել էր քարտերը՝ պատգամավորներին զրկելով քեվարկելու հնարավորությունից: Դրան էլ ի պատասխան Զարուհի Փոտսնջյանը արձագանքեց. «Այդ օրը Հովիկ Աբրահամյանը զանգահարել էր իրավաբաններին, որպեսզի տեղեկանար, թե ինչ իրավական պատժամիջոցներ կարելի է կիրառել իմ նկատմամբ: Այնինչ, եթե դա քրեորեն պատժելի լիներ, դուք անգամ բռնությամբ իմ ձեռքից կվերցնեիք քարտերը եւ ընթացք կտայք գործին»:

Նմանատիպ նյութեր