211652_close_icon
views-count990 դիտում article-date 21:30 22-06-2016

GAVI միջազգային դաշինքի խորհրդի հանդիպում

Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկեց ԳԱՎԻ (GAVI) Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքի խորհրդի հերթական հանդիպումը, որին մասնակցում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նշենք, որ Սերգեյ Խաչատրյանն ընտրվել է GAVI միջազգային դաշինքի խորհրդի այլընտրանքային անդամ: Հանդիպման ընթացքում նախատեսվում են կարևոր գործնական նշանակության քննարկումներ, որոնք ուղղված են վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, պանդեմիկ գրիպի դեմ պայքարի ուժեղացմանը, երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ներդրումների իրականացմանը և այլ խնդիրների լուծմանը: Եվրոպական գրեթե բոլոր երկրների առողջապահության նախարարների մակարդակով կազմակերպված այս հանդիպումը լավ հնարավորություն է տարածաշրջանում առկա համագործակցության ամրապնդման, ընդհանուր քաղաքական ռազմավարության մշակման համար և լավագույն հարթակ է Եվրոպական երկրների կողմից ներկայացված առաջարկները քննարկելու:

Նմանատիպ նյութեր