211652_close_icon

Զենք-զինամթերքը հանձնում են կամավոր

views-count1150 դիտում article-date 19:00 22-06-2016
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Սումբատ Գ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ: *** Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Թաթուլ Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1989 թ. ծնված Հովհաննես Գ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի` 42, 7.62 մմ տրամաչափի 13 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ: *** Ոստիկանության Դիլիջանի բաժնում 1976 թ. ծնված Անուշավան Դ.-ն կամավոր հանձնել է գնդացրի 14.2 մմ տրամաչափի` 5, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 14 և 5,45 մմ տրամաչափի 3 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր