1571 դիտում
22:15 21-06-2016
ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրի (2016-2020թթ.) շրջանակներում մշակվել է ԵՊՀ աշխատակիցների համացանցային ներքին տիրույթ՝ ինտրանետ համակարգ
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության ու Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից մշակված պետհամալսարանի աշխատակիցների ներքին տիրույթի համացանցային գործիքին ծանոթացնելու նպատակով կազմակերպված սեմինարների շարքը:
Պետհամալսարանի ռեկտորատի նախաձեռնությամբ իրականացվող սեմինարները, որոնք ընթանում էին միաժամնակ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի և 6-րդ մասնաշենքի դահլիճներում, ղեկավարում էին ԵՊՀ պրոռեկտորները: Հանդիպումներին մասնակցում էին ֆակուլտետների ամբիոնների այն լաբորանտները, ովքեր պատասխանատու կլինեն ֆակուլտետի բոլոր աշխատակիցներին խորհրդատվությամբ օգնելու և համակարգի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար, ինչպես նաև գիտահետազոտական լաբորատորիաների աշխատակիցներ:
Համալսարանի ինտրանետ համակարգի նպատակն է ավտոմատացնել և առավել արդյունավետ դարձնել ԵՊՀ տեղեկատվության փոխանակման հոսքերը, հաշվետվողականության գործընթացները, աջակցել ԵՊՀ միասնական տեղեկատվական համակարգի ձևավորմանը:
Ստեղծված համացանցային գործիքի միջոցով ԵՊՀ բոլոր աշխատողները համալսարանի պաշտոնական դոմեյնի տիրույթի (ysu.am)՝ իրենց անձնական էլեկտրոնային փոստի հասցեներով պետք է մուտք գործեն համակարգ և մուտքագրեն իրենց գիտամանկավարժական գործունեության արդյունքների (հոդվածներ, թեզիսներ, մենագրություններ, արտոնագրեր և այլն) մասին տեղեկատվությունը:
Սեմինարները շարունակական բնույթ կկրեն և կանցկացվեն Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության ու Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից:
Հավելենք, որ ստեղծվել է նաև «ԵՊՀ աշխատակիցների համացանցային ներքին տիրույթ» օգտագործողի ուղեցույցը, որը տեղադրված է ԵՊՀ պորտալի «Փաստաթղթեր» կայքում:
Նմանատիպ նյութեր
6437 դիտում
15:41 17-08-2017
ՀՀ գիտության զարգացման 2017-2020թթ. ռազմավարական ծրագիրը հաստատվել է
2229 դիտում
20:48 26-06-2018
Ստորագրվել է Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ 2016-2020թթ. Համագործակցության ծրագրի 2018թ. Գործողությունների ծրագիրը
Այս բաժնից
646 դիտում
18:42 31-12-2024
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
619 դիտում
18:29 31-12-2024
Արդիականացման և խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ ենք մտել․ Արփինե Սարգսյանի ամանորյա ուղերձը