1084 դիտում
17:00 21-04-2016
Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ռամկավար Ազատական Կուսակցության պատվիրակությանը
Ապրիլի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռամկավար Ազատական Կուսակցության պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում հյուրերը նախարարին տեղեկացրեցին այս օրերին Երևանում ընթացող ՌԱԿ համաժողովի մասին, որի քննարկման հիմնական թեմաներն են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացումը և ՌԱԿ վերակազմակերպման խնդիրները:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց կուսակցության վերազարթոնքի շարժումը և հույս հայտնեց, որ այն կնպաստի կուսակցության ամրապնդմանը և ավելի գործուն մասնակցությանը Հայաստանի հզորացմանն ուղղված քայլերին, համազգային կարևորություն ներկայացնող հարցերին, նախարարության՝ հայապահպանությանն ի նպաստ իրականացվող ծրագրերին:
Նմանատիպ նյութեր
1633 դիտում
21:08 22-06-2016
Վարչապետն ընդունել է Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը
5893 դիտում
20:29 28-05-2018
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը
Այս բաժնից
493 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
667 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
673 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը