Փրկարարները բացել են բնակարանի դուռը
Հունիսի 21-ին, ժամը 09.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակուցի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում է գտնվել վատառողջ Է. Գ.-ը (1929 թ. ծնված), ով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
***
Հունիսի 21-ին, ժամը 08.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


