Հայտնի մոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը նկարահանվել է գովազդային տեսահոլովակում և դարձել բրենդի դեմքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկացի մոդել Սինդի Քրոուֆորդի 14-ամյա դուստրը` Քայա Գերբերը, նկարահանվել է ամառային ակնոցների գովազդային տեսահոլովակում և դարձել Miu Miu բրենդի դեմքը:
Մորը չափազանց նման դուստրը հասցրել է արդեն համագործակցել այնպիսի բրենդերի հետ, ինչպիսիք են Chrome Heart-ը, Young Versace-ն, Dolce & Gabbana-ն:
Նշենք, որ տարիներ առաջ մոդելային գործունեության մեջ ունեցած հաջողությունը նրա մորը` Սինդի Քրոուֆորդին, դարձրեց միջազգային աստղ, որի արդյունքում նա սկսեց նաև նկարահանվել հեռուստատեսություններում և ֆիլմերում։
Ներկայացնում ենք տեսանյութը: