Եվրոպան պետք է վերջ դնի Ալիևի ռեժիմին. Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎում
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ.
Սիրելի գործընկերներ,
Այսօր Ռասիզմը դարձել է իրական թշնամի, որի դեմ մենք պետք է պայքարենք, և Եվրոպան պետք է համախմբվի:
Ցանկացած մարդ` ռասիզմի ցանկացած դրսևորմամբ, պետք է պատժվի: Մեկ անգամ արդեն Եվրոպան տեսել է ռասիզմի էսկալացիա, և այդ ռասիզմի անունն էր Նացիստական ռեժիմ:
Դժբախտաբար, այստեղ` Եվրոպայի Խորհրդում, դեռ կան անդամ պետություններ այնպիսի ռեժիմներով, որոնք խիստ անհանդուրժողական և ռասիստական քաղաքականություն են վարում էթնիկ խմբերի, ազգությունների և մի շարք երկրիների նկատմամբ` ահ ու սարսափ տարածելով նրանց հանդեպ:
Այո, սիրելի գործընկերներ, ասենք Ոչ Ատելությանն ու Վախին, բայց ասենք նաև Ոչ Ստին, չի կարելի խաբել Եվրոպային, մենք ունենք բազում ապացույցներ, թե ինչպես է Ադրբեջանը ջախջախում և վերացնում հին հայկական մշակութային ժառանգությունը: Մի ստեք Եվրոպային:
Խոսքերիս ամենածանրակշիռ հաստատումն է Եվրոպական հանձնաժողովի զեկույցը` Ադրբեջանի կողմից ցուցաբերված ռասիզմի և անհանդուրժողականության դեմ (ՌԱԵՀ): Այս զեկույցի 25-րդ հոդվածում մենք կարդում ենք, Անդրբեջանցիների մի ամբողջ սերունդ մեծացել է` հայկական ագրեսիայի մասին մշտական հռետորաբանություն լսելով: 2012թ-ին արված ուսումնասիրության համաձայն` ադրբեջանցիների 91% Հայասատնը իրենց ամենամեծ թշնամին են համարում:
Միևնույն տեղում մենք կարող ենք գտնել նաև հետևյալը` Այլ աղբյուրների համաձայն` գոյություն ունի նաև ներքաղաքական կոնֆլիկտ, և ադրբեջանական ղեկավարությունը, կրթական համակարգը և ԶԼՄ- ները շատ բեղմնավոր են հայերին զրպարտելու հարցում: Քաղաքական հակառակորներին հաճախ մեղադրում են հայկական արմատներ ունենալու և հայկական աղբյուրներից գումար ստանալու մեջ:
Եվ սա դեռ ամենը չէ: Կան բազմաթիվ օրինակներ, որ դպրոցական ծրագրում առկա են տարբեր առաջադրանքներ և խաղեր, որոնք բովանդակությունը հայերի հանդեպ չափից շատ ատելությունն է: Դպրոցական երեխաները վաղ տարիքից սովորում են թշնամի ունենալ, և այդ թշնամին հանդիսանում են հայերը:Ես կոչ եմ անում Խորհրդարանական վեհաժողովին վերջ դնել այսօրինակ երևույթներին, ասել ՎԵՐՋ ԴՆԵԼ ՆԱՑԻԶՄԻՆ, ՎԵՐՋ ԴՆԵԼ ՌԱՍԻԶՄԻՆ, ՎԵՐՋ ԴՆԵԼ ԱԼԻԵՎԻ ՌԵԺԻՄԻՆ:



