Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
Հունիսի 20-ին, ժամը 17.38-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի երկաթգծի մոտ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՈՒԱԶ» մակնիշի 34 RL 586 պետհամարանիշով (վարորդ՝ Ռ. Բ.) ավտոմեքենան արգելափակվել է Մեծ Մասրիկ գետի մեջ:
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:


