211652_close_icon

Թուրքիայի պատվիրակությունը նպատակ ունի շինարարական ծրագրեր իրականացնելու Էկվադորում՝ տուժած տարածքներում ներդրումներ կատարելու համար

views-count1704 դիտում article-date 20:10 20-06-2016
Ինչպես տեղեկացնում է «Հայ-էկվադորական բարեկամություն» կազմակերպության [url=http://newsecuador.ec/one_news.php?id=3126]կայքը,[/url] Ստամբուլի քաղաքապետարանի պատվիրակությունը հունիսի 13-ին մեկնել էր Էկվադոր՝ Մանտա, Խամա քաղաքներում վերակառուցման աշխատանքներին հնարավորինս աջակցություն ցուցաբերելու: Պատվիրակությունը ձգտում է ձեռք բերել էկվադորական իշխանությունների կողմից կոնկրետ նախագծեր, որպեսզի կարողանա իրկանացնել անմիջական աջակցություն (ոչ վարկերի միջոցով): Էկվադոր մեկած պատվիրակության կազմում էր Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալությունը, Միջազգային համագործակցության տեխնիկական քարտուղարությունը, ինչպես նաև Ռիսկերի կառավարման և անվտանգության համակարգման նախարարությունը: Այցի շրջանակներում պատվիրակության ղեկավարը՝ Իսմայիլ Հաքքի Տուրունցը, հանդիպում ունեցավ Խորխե Նավասի՝ բնակարանային և քաղաքաշինության ոլորտի փոխնարարի հետ՝ քննարկելու երկրում ներդրումներ կատարելու վերաբերյալ իրենց հետքրքրող թեմաները: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsecuador.ec/one_news.php?id=3126]կայքում:[/url]

Նմանատիպ նյութեր