Բուլղարական «Անգել Մանոլով» ակադեմիական և «Չեմերիկա» ֆոլկ երգչախմբերի համերգը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում
Հայ-բուլղարական մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում` ս. թ. հունիսի 22-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա բուլղարական «Անգել Մանոլով» ակադեմիական և «Չեմերիկա» ֆոլկ երգչախմբերի համերգը. կհնչեն բուլղարական հայտնի ստեղծագործություններ: Համերգը կղեկավարի բազմաթիվ միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիր` Դարենա Պոպովան:
Մուտքն ազատ է:
Նշենք, որ «Անգել Մանոլով» ակադեմիական երգչախումբը ստեղծվել է 1933 թվականին՝ մաեստրո Անգել Մանոլովի կողմից: Այն Բուլղարիայի առաջին երգչախմբերից է և տեղում հանդես է եկել 4000, իսկ արտերկրում, ավելի քան 350 համերգով: «Չեմերիկա» ազգագրական երգչախումբը ստեղծվել է 1944 թվականին: Երգացանկին զուգահեռ` կատարում է նաև հոգևոր երգեր: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել ինչպես Բուլղարիայում, այնպես էլ արտերկրում. մասնակցել է մի շարք փառատոների ու մրցույթների: