211652_close_icon
views-count2670 դիտում article-date 21:40 09-03-2015

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կանցկացվի «Պարն ու մանուկը» խորագրով համերգ-դասախոսությունը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկած ամենշաբաթյա դասական երաժշտության համերգաշարի շրջանակում` ս. թ. մարտի 10-ին, ժամը 15:00-ին, թանգարան ինստիտուտի համերգասրահում կանցկացվի «Պարն ու մանուկը» խորագրով համերգ-դասախոսությունը: Դասական երաժշտության համերգաշարի երկրորդ համերգը կիրականացնի «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան /ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ/: Մասնակցում են նաև Լուսինե Գրիգորյանը /դաշնամուր/ և Սևադա Իրիցյանը /սրինգ/:

Նմանատիպ նյութեր