3447 դիտում
17:17 20-06-2016
Շարունակվում է խիստ հսկողությունը շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու ուղղությամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ խստացվել է հսկողությունը մայթերին և կամարանցումներում մեքենաների կայանման, ինչպես նաև ավտոկայանատեղերում կայանման համար ապօրինի տուրքի գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ:
Վերջինի մասով նախորդ շաբաթ արձանագրվել է 30 դեպք: Զեկուցվել է նաև, որ, քաղաքապետի մեկ այլ հանձնարարականի համաձայն, Կասկադի հարակից փողոցներում, որտեղ օրվա կոնկրետ ժամերին արգելվում է երթևեկությունը, առաջիկայում կտեղադրվեն արգելափակման սարքեր: Հանձնարարվել է բոլոր ուղղություններով շարունակել խստացված ամենօրյա հսկողությունը:
Նախորդ շաբաթ ապօրինի շինարարության, հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 7 դեպք:
Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 5 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է չգործող 1 կրպակ: Զեկուցվել է նաև, որ աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 56 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:Զեկուցվել է նաև, որ, համաձայն քաղաքապետի հանձնարարության, նախորդ շաբաթ համապատսախան աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում ընթացող շինարարական և բարեկարգման աշխատանքների ընթացքում շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել տվյալ աշխատանքների կազմակերպումը:
Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքային խմբի կողմից գույքագրվել են մայրաքաղաքի բոլոր հրշեջ հիդրանտները և ուսումնասիրվել է առկա հիդրանտների տեխնիկական վիճակը: Մինչ օրս վերագործարկվել է 255 հիդրանտ: Եվս 104-ի աշխատանքներն ընթացքում են:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքի մեջ են Զարգացման ասիական բանկի, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի և Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակի կողմիցիրականացվող վարկային ծրագրերը: Հանձնարարվել է դրանց ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:
Բնապահպանության վարչության պետի փոխանցմամբ՝ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի ձևավորման աշխատանքները: 2016 թվականի ծրագրով նախատեսված ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքների մասով զեկուցվել է, որ հիմնական աշխատանքերն ավարտվել են: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ՝ կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելու նպատակով:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1218 դիտում
18:30 20-06-2016
Շարունակվում է խիստ հսկողությունը շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու ուղղությամբ
1443 դիտում
22:12 05-05-2014
Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը շինհրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ
Այս բաժնից
1723 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ