2519 դիտում
15:14 20-06-2016
Զորակոչից առաջ քաղաքացիների դիմում-բողոքները, հիմնականում, առողջական խնդիրների են վերաբերում. Գեղամ Հարությունյան
Զորակոչից առաջ քաղաքացիների դիմում-բողոքների 90 տոկոսից ավելին վերաբերում են զինակոչիկների առողջական խնդիրներին:
Այսօր ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Կոնկրետ այսօրվա նիստին ընդգրկված էր 25 դիմում, սակայն նախորդ զորակոչի ժամանակ հանձնաժողով ստացվել է 106 դիմում- բողոք, որից 21-ը բավարարվել է, դրանցից 17-ը վերաբերել է առողջական խնդիրների:
Ըստ հանժնաժողովի սահմանած կարգի` դիմումները պարտադիր քննարկվում են դիմումատուների՝ ծնողների և զորակոչիկների մասնակցությամբ:
Նմանատիպ նյութեր
2576 դիտում
23:51 24-03-2015
Սպառողների իրավունքների պաշտպանները կներկայացնեն քաղաքացիների դիմում-բողոքները
Այս բաժնից
886 դիտում
22:07 08-02-2025
Արամ Ա-ն իր օրհնությունն է տվել Լիբանանի կառավարությունում նախարար ընտրված Նորա Պայրաքթարյանին
931 դիտում
20:54 08-02-2025
Հայաստանը հաստատում է Լիբանանի հետ համագործակցությունն ամրապնդելու իր պատրաստակամությունը․ Փաշինյան