211652_close_icon
views-count1252 դիտում article-date 16:13 20-06-2016

Երեխաների իրավունքների պաշտպանությունը` համագործակցության առանցքում

Հ կրթության և գիտության նախարարությունում նախարար Լևոն Մկրտչյանն ու "Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ" միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Արսեն Ստեփանյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր՝ երեխայի իրավունքների պաշտպանության, ներառական հանրակրթության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: ԿԳ նախարարի գնահատմամբ "Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ" կազմակերպությունը կրթության ոլորտի հին և վստահելի գործընկերներից է, որի հետ աշխատանքների շարունականությունը հանրային սեկտորի հետ համագործակցության տեսանկյունից գոհացուցիչ է. " Իբրև նախարար կցանկանայի, որ Հայաստանում ավելի շատ լինեին իրենց գործին գիտակ և արհեստավարժ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հասարակական կազմակերպություններ, որոնց հետևողական աշխատանքը մեզ համար կարևոր է: Մենք Հայաստանի փոքրիկ քաղաքացիների իրավունքների պաշտպանության բարձրացման ուղղությամբ ունենք անելիքներ՝ սկսած նախադպրոցական կրթության փուլից, մինչև դպրոցական տարիքի վերջին փուլը, և հասարակական սեկտորի հետ համագործակցությունն այդ ուղղությամբ դիտարկում ենք առաջնային",- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարը նշել է, որ հեռանկարային է համարվում համագործակցությունը նախադպրոցական կրթության, աղետների ռիսկի նվազեցման կրթության, ինչպես նաև միջին մասնագիտական կրթական հաստատություններում ներառականության ապահովման ուղղությամբ: "Մեզ համար թիրախային է համարվում հատկապես ներառական նախակրթարանների հիմնումը, երբ 5 տարեկան երեխաների մանկապարտեզ հաճախումը դիտվում է, որպես նախապատրաստական աշխատանք՝ դպրոց հաճախելուց առաջ: Մենք այսօր մանկապարտեզներում ունենք շենքային խնդիրներ՝ ծանրաբեռնվածության հետ կապված և այժմ դիտարկում ենք նախակրթարանների բաղադրիչը դպրոցներում կազմակերպելու հնրավորությունը: Դա ինչ-որ իմաստով կփոխարինի նախկին զրո դասարանին, որտեղ երեխաները կհաճախեն մի քանի ժամով և կսովորեն ուսումնական գործընթացի հիմնական կանոնները, որը կարևոր է և՛ դաստիարակության, ՛և ուսումնական գործընթացին պատրաստ լինելու առումով",- նշել է նախարարը: Նշենք, որ համաձայն հուշագրի՝ կողմերը պատրաստակամություն են հայտնում, ի նպաստ երեխաների, ապահովել մատչելի, որակյալ և ներառական կրթություն՝ անվտանգ և առողջ միջավայրում: Այդ նպատակով իրականացվելու են համատեղ ծրագրեր, մասնավորապես՝ համատեղ վերապատրաստման դասընթացներ, կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի և նախագծերի, ռազմավարական և հայեցակարգային փաստաթղթերի հանրային քննարկումներ, փորձի փոխանակում և կարողությունների հզորացմանը միտված գործնական ծրագրեր: Համագործակցության շրջանակում "Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ" միջազգային կազմակերպության կողմից ՀՀ ուսումնական հաստատություններին կտրամադրվի համաշխարհային փորձի ուսումնասիրության արդյունքների վրա հիմնված փորձագիտական աջակցություն՝ ներառական կրթության ոլորտում

Նմանատիպ նյութեր