37-ամյա իտալուհին Հռոմի քաղաքապետ է ընտրվել
Առաջին անգամ Իտալիայի մայրաքաղաք Հռոմի քաղաքապետի պաշտոնը կին կստանձնի` ընդդիմադիր, «5 աստղերի շարժման» ներկայացուցիչ 37-ամյա Վիրջինիա Ռաջին: Այս մասին հայտնում է RBC-ն:
Երեկ Հռոմում կայացել է ընտրությունների 2-րդ փուլը: Իտալական հեռուստատեսությամբ հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ Ռաջին հավաքել է ձայների 67տոկոսը և առաջատար է ընտրություններում:
Վերջնական արդյունքները կհրապարակվեն այսօր երեկոյան:
Նշենք, որ երկրորդ տեղում է Իտալիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտո Ջակեթին, ով իր ֆեյսբուքյան էջում արդեն շնորհավորել է Վիրջինիային` ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: