Գեւորգը ֆրանսուհի ընկերուհուն բերել է Հայաստան, սպանել եւ հետ վերադառնալով` փորձել ունեցվածքին տիրանալ
Գևորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հինգ տարի առաջ սպանել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուհի Մոնիկ Հարլեին, սակայն գործը դեռ քննվում է դատարանում:
Այսպիսիով, Գևորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական դրդումներով Ֆրանսիայի հանրապետության քաղաքացուհի Մոնիկ Հարլեին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Մարոկկոյից Կասաբլանկա-Փարիզ Երևան թիվ 102 չվերթով վերջինիս հետ ժամանել է ՀՀ, որտեղ սպանել է Մոնիկ Հարլեին, հափշտակել բանկային քարտերը վերադարձել Մարոկկո:
Այնուհետև բնակվելով Մարոկոյի Մարաքեշ քաղաքում գտնվող Մոնիկ Հարլեի առանձնատանը` փորձել է վերջինիս Ֆրանսիական բոլոր ակտիվների փոխանցում կատարել ինտերնետի միջոցով, սակայն ձեռբակալվել է Մարոկկոյի ոստիկանության կողմից և մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ:
Այսինքն` Գևորգ Նորայինի Խաչատրյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8 կետով:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Դատաքննությունը շարունակվում է: