211652_close_icon
views-count6947 դիտում article-date 19:39 09-10-2022

19-ամյա Գեւորգը ընկերոջ հետ կրակն իր վրա վերցնելով փրկել է հարազատ եղբոր եւ մյուսների կյանքը. ինքը զոհվել է

Երեւանի բնակիչ 1 տարի 5 ամսվա ժամկետային զինծառայող 19-ամյա Գեւորգ Ներսիսյանը զոհվել է Ջերմուկի ուղղությամբ մարտերի ժամանակ: NEWS.am-ի հետ զրույցում նրա ընկերը` պատմեց, որ Գեւորգի հետ նույն դիրքում է եղել նրա հարազատ եղբայրը, որը նույնպեսժամկետային զինծառայող է:

«Գեւորգը եղբոր հետ էր ծառայում Ջերմուկում,  եղբայրը մեկ տարվա զինծառայող էր, ադրբեջանական հարձակման ժամանակ նրանք երկուսով մի դիրքում են եղել: Գեւորգը ընկերոջ հետ կրակն իր վրա է  վերցրել, փրկել է եղբոր ու դիրքում գտնվող մյուս տղաների կյանքը, ինքն ու ընկերը զոհվել են»,- ասաց նա:

Ընկերը պատմեց, որ Գեւորգը մինչեւ բանակ գնալը սպորտով է զբաղվել, հաճախել է ձյուդոյի:

«Գեւորգը որ զանգում էր, միշտ ասում էր, որ երազում էխաղաղություն լինի, շուտ ծառայեն, վերադառնան տուն:Շատ ընկերասեր ու բարի տղա էր, նա օրինակ էր ծառայում բոլորի համար»,- պատմեց ընկերը:

Գեւորգ Ներսիսյանը հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Նմանատիպ նյութեր