«Աշխարհը փոքր է. վերջիվերջո մենք բոլորս էլ կհանդիպենք․․․անկողնում»․ Բրիջիթ Բարդոյի ցիտատները
1․Իմ կյանքում ես ոչ մի բանի համար չեմ զղջում։ Հասուն կանանց մոտ չեն լինում զղջման պահեր. հասունությունը գալիս է հենց այն ժամանակ , երբ կյանքը քեզ ամեն ինչին նախապատրաստած է լինում։
2․Սերը հոգու, ուղեղի և մարմնի միասնությունն է։
3․Օգտակար նվերներն ամենալավն են։ Ասենք՝ ես իրեն նվիրում եմ թաշկինակ, իսկ նա ինձ՝ մորթե վերարկու։
4․Ինչո՞ւ ես պետք է ամաչեմ հանվել բժշկի առաջ։ Ախր նա այնպիսի տղամարդ է, ինչպես և մյուս բոլորը։
5․Շունը ցավ է պատճառում միայն մեռնելու ժամանակ։
6․Ինչքան շատ է կինը փորձում ազատվել, այնքան ապերջանիկ է նա դառնում։
7․Ավելի դաժան գործ չկա, քան առավոտյան յոթից մինչև կեսգիշեր գեղեցիկ լինելը։
8․Աշխարհը փոքր է. վերջիվերջո մենք բոլորս էլ կհանդիպենք․․․անկողնում։
9․Ամեն տեսակ սեր շարունակվում է այնքան, ինչքան արժանի է։