211652_close_icon

«Երկրպագուն»՝ «WALTHER» ատրճանակով

views-count5018 դիտում article-date 14:33 19-06-2016
Հունիսի 17-ին, ժամը 1.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 25-ամյա աղջիկը հայտնել է, որ նախկինում գողություն կատարելու համար դատապարտված մեկը, որ իր քրոջ երկրպագուն է, գալիս է իրենց տուն և զենք ունի: Ահազանգողի նշած հասցեն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «երկրպագուն» 1989 թ. ծնված Նաիրի Գ.-ն է, ով ներկայացրել է «WALTHER» տիպի 4,5 մմ տ/չ օդամղիչ ատրճանակին նմանվող ատրճանակ՝ առանց գործարանային համարի: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր