Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 18-ին
1429 թ. – տեղի ունեցավ Պատեի ճակատամարտը՝ Հարյուրամյա պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկը:
1812 թ. – ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային ու սկսվեց անգլո-ամերիկյան պատերազմը, որը տևեց 3 տարի:
1815 թ. – Վաթեռլոոյի մոտ տեղի ունեցած մեծ ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտը պարտություն կրեց անգլո-հոլանդա-պրուսական զորքերից:
1821 թ. – Բեռլինում կայացավ Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի պրեմիերան:
1936 թ. – մահացել է Մաքսիմ Գորկին, ռուս մեծ գրող (ծն. 1868 թ.):
1942 թ. – ծնվել է Փոլ Մաքքարթնին, անգլիացի հանրաճանաչ երգիչ, «Բիթլզ»-ի հիմնադիրներից մեկը:
1953 թ. – Եգիպտոսը հայտարարեց իրեն հանրապետություն:
1987 թ. – Եվրախորհրդարանը ընդունեց բանաձև «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»։
2011 թ. – մահացել է Ելենա Բոները, խորհրդային հայտնի իրավապաշտպան և հրապարակախոս, հռչակավոր գիտնական Անդրեյ Սախարովի կինը (ծն. 1923 թ)։