211652_close_icon
views-count1805 դիտում article-date 10:31 18-06-2016

Զինդատախազի տեղակալը փաստաբանական դպրոցի որակավորման քննությունից կտրվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Միհրան Մինասյանը ևս վերջերս մասնակցել է փաստաբանական դպրոցի որակավորման քննությանը, սակայն չի կարողացել այն հաղթահարել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինիս ևս մեկ հնարավորություն է տրված որակավորման քննությունը վերահանձնելու և փաստաբանի արտոնագիր ստանալու համար։ Այսինքն՝ դատաիրավական ոլորտի ոչ միայն նախկին այլ նաև գործող պաշտոնյաներն են ձգտում փաստաբանի վկայական ստանալ։ Այլ կերպ ասած՝ չեն սպասում մինչև գործազուրկ կդառնան, նոր իրենց «գլխի ճարը կտեսնեն», ի սկզբանե նախապատրաստվում են։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ անդրադարձել էին Արաբկիր և Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Լևոն Ավետիսյանի՝ փաստաբանի որակավորման քննություններից կտրվելու պատմությանը։ Ի դեպ, նախկին դատավորը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասել էր, թե իր «կտրվելու» պատճառը ոչ թե գիտելիքի պակասն էր եղել, այլ համակարգչի վատ իմացությունը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր