Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 17-ին
1579 թ. – անգլիացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ափ է իջնում Հյուսիսային Ամերիկայում ներկայիս Սան Ֆրանցիսկոյի տարածքում և այն հայտարարում է անգլիական տարածք։
1885 թ. – ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը բերվեց Նյու Յորք։
1866 թ. – Ավստրիան պատերազմ հայտարարեց Պրուսսիային և սկսվեց Ավստրո-Պրուսսիական պատերազմը, որը տևեց մոտ մեկ ամիս։
1929 թ. – ծնվել է Տիգրան Պետրոսյանը, հայ ճանաչված շախմատիստ, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն (մահ. 1984 թ.)։
1940 թ. – գերմանական ռազմաօդային ուժերի միավորումը՝ Լյուֆտվաֆֆեն, խորտակեց Մեծ Բրիտանական «Լանկաստրիա» նավը, որի հետևանքով մահացավ ավելի քան 4000 մարդ։
1969 թ. – մահացել է Գուրգեն Մահարին, հայ գրող (ծն. 1903 թ.)։
1971 թ. – ավտովթարից մահացել է Պարույր Սևակը, հայ մեծանուն բանաստեղծ (ծն. 1924 թ.)։
2008 թ. – Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի վարկանիշային ցանկը։