211652_close_icon
views-count2573 դիտում article-date 20:45 17-06-2016

Հանդիպում ՀՀ Գերագույն խորհրդի մի խումբ նախկին պատգամավորների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի խումբ նախկին պատգամավորների: Արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ներհայկական կապերի ամրապնդմանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման քննարկումները՝ դրանք համարելով օգտակար եւ պահանջված: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր