Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 17-ին
1723 թ. – ծնվել է Ադամ Սմիթը, անգլիացի նշանավոր տնտեսագետ (մահ. 1790 թ.):
1846 թ. – Հռոմի պապ ձեռնադրվեց Պիուս IX-ը, ով դարձավ պատմության ամենաերկար կառավարած Հռոմի պապը:
1894 թ. – Սորբոնում սկսված կոնգրեսում Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ որոշում կայացվեց Օլիմպիական խաղեր անցկացվելու մասին:
1923 թ. – ծնվել է Ղուկաս Չուբարյանը, հայ քանդակագործ, (մահ. 2009 թ.):
1925 թ. – Ղրիմում բացվեց խորհրդային ամենահայտնի պիոներական ճամբարներից մեկը` «Արտեկը»:
1930 թ. – ԽՍՀՄ-ն անցավ Դեկրետային ժամանակի:
1960 թ. – Նյու Յորքում կայացավ Ալֆրեդ Հիչքոքի «Պսիխո» ֆիլմի պրեմիերան:
1963 թ. – տիեզերք թռավ առաջին կին տիեզերագնացը` Վալենտինա Տերեշկովան:
1999 թ. – Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկը: