Եվրո-2016. Ուկրաինացիները սենսացիոն պարտություն կրեցին և կարկուտի տակ ընկան. տեսանյութ
2016թ. Եվրոպայի առաջնության 2-ին տուրում Ուկրաինայի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց Հյուսիսային Իռլանդիայի թիմից:
Գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ Ուկրաինայի հավաքականը կհաղթի համեստ մրցակցին: Սակայն հյուսիսիռլանդացիները բավական գրագետ պաշտպանվելով, չէին մոռանում նաև հակագրոհների ու ստանդարտների մասին, որոնցից մեկի ժամանակ էլ` 49-րդ րոպեին Մակաուլին բացեց հաշիվը:
Ուկրաինացիների բոլոր փորձերը` խաղը փրկելու համար, արդյունք չտվեցին, իսկ հանդիպման ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին հյուսիսիռլանդացիները կրկնապատկեցին հաշիվը և հաղթեցին` 2:0:
Այս պարտությունից հետո Ուկրաինան ըստ էության հրաժեշտ տվեց մրցաշարին` 0 միավորով, իսկ հյուսիսիռլանդացիները փլեյ-օֆ դուրս գալու լավ հնարավորություններ ստացան:
Նշենք, որ հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվեց աննախադեպ կարկուտի պատճառով:
[b]Եվրո-2016, խմբային փուլ, C խումբ, 2-րդ տուր
[/b]
Ուկրաինա-Հյուսիսային Իռլանդիա` 0:2
Մակաուլի, 49, Մակգին, 90+6